Ես եմ

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալում։ Ավագ դպրոցի 12֊րդ դասարանի սովորող Դավիթ Խոջոյանն եմ: Սովորում եմ այս կրթահամալիրում 11-րդ դասարանից։ Այս դպրոցի մասին ինձ պատմել են 12-րդ դասարանի աշակերտներ Սևակ Սահակյանը և Արա Անանյանը։ Մենք սովորում էինք միասին Նոյեմբերյանի համար 1 դպրոցում։ Նրանք ինձ շատ են պատմել այս դպրոցի մասին՝ իրենց առաջընթացի և այլ լավ կողմերի մասին։ Նրանց ներկայացրածը շատ հետաքրքրաշարժ էր, ու ես որոշեցի ինքս համոզվել դրանում։

Սկսվեց ամենը «Ասպետ» ռազմամարզական ճամբարով, բացի դրանից մասնակցել եմ նաև Սևանի ճամբարին։ Այդ երկուսն ել ռազմամարզական էին, բայց ես կառանձացնեմ «Ասպետը»։ Սկզբում տհաճ թվացող դժվարությունները հետագայում դարձան դասեր։

Սկզբում բարդ էր նոր դպրոցին սովորելը, բայց ընկերներիս միջոցով դա այդքան ել երկար չտևեց։

Ի տարբերություն ուրիշ դպրոցների՝ մեր կրթահամալիրում կա մեծ առավելություն. Այդ ազատ խոսքի իրավունքն է։ Բացի դրանից՝ այստեղ ուսոցիչները ամեն մեկը յուրովի լավն են, բարի և հասկացող։ Այս երկու տարվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ սովորում, ամեն օրը անցնում էր մի յուրահատուկ ձևի՝ նոր ծանոթություններ, ընկերներ և գիտելիքներ։ Երկու տարին այդքան ել շատ չէ, բայց բավական եղավ դպրոցի մասին կարծիք կազմելու համար։ Փոշմանում եմ կորցրած այն տարիների համար, երբ ես չգիտեի այս դպրոցի մասին։

Շնորհակալ եմ, կրթահամալիրին…

Вливайтесь в общение

1 комментарий

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы